Ղազախստանի ֆուտբոլի ազգային հավաքականին տեղափոխող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում: Այս առնչությամբ ՀՀ քաղաքացիական ավիացիան հաղորդագրություն է տարածել, որում ասված է. «Ղազախստանի ֆուտբոլի ազգային հավաքականի՝ «Զվարթնոց» օդանավակայանում հարկադիր վայրէջքի հետ կապված տեղեկատվության վերաբերյալ ՀՀ քաղաքացիական ավիացիայից հայտնում ենք, որ հավաքականի հետադարձ թռիչքը նախատեսվում էր մարտի 27-ին՝ ժամը 00:30-ին, սակայն այն իրականացվել է ժամը 1:13-ին՝ ռուսական Severstal ավիաընկերության կողմից»:
Նշվում է նաև, որ թռիչքի ընթացքում պարզվել է, որ օդանավն ունի շասիի անսարքություն, այդ իսկ պատճառով, անվտանգությունից ելնելով և հետագա խնդիրներից խուսափելու նպատակով, օդանավը վերադարձել է և ժամը 2:46-ին վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում»:
Ղազախստանի ֆուտբոլի հավաքականի չվերթը նախատեսվում է այսօր՝ ժամը 16:00-ին:










