MEN. Մխիթարյանի թարմությունը կարող է համոզել Մոուրինյուին նրան վերադարձնել մեկնարկային կազմ


MEN. Մխիթարյանի թարմությունը կարող է համոզել Մոուրինյուին նրան վերադարձնել մեկնարկային կազմ
Մարտ 27 08:49 2017

«Վեսթ Բրոմվիչի» հետ խաղը «Մանչեսթեր Յունայթեդի» համար կլինի ապրիլի 9 հանդիպումներից առաջինը: Դրա հետ կապված բրիտանական «Manchester Evening News»-ն անդրադարձել է հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մարզավիճակին:
«Հենրիխ Մխիթարյանը հաղորդագրություն է ուղարկել իր թիմին` Հայաստանի հավաքականի կազմում գոլի հեղինակ դառնալով Ղազախստանի դեմ խաղում: ԱՊԼ-ում 28-ամյա ֆուտբոլիստը մանչեսթերցիների մեկնարկային կազմում չի եղել փետրվարի 11-ից:

Հայաստանի հավաքականը չի խաղալու մինչև հունիսի 10-ը, ինչը կարող է համոզել «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուին վերադարձնել Մխիթարյանին մեկնարկային կազմ Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի` «Վեսթ Բրոմվիչի» հետ խաղում: Դրա գլխավոր պատճառը կարող է հանդիսանալ Հենրիխի թարմությունը»,- գրում է պարբերականը: