Ղազախստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Երևանի օդանավակայանից իրականացրած թռիչքից հետո, այդ մասին իր Twitter-ում հայտնել է լրագրող Երբոլ Քաիրովը:
Կիրակի Երևանում Ղազախստանի հավաքականը Հայաստանի ընտրանուն պարտվել է 0:2 հաշվով ֆուտբոլի 2018թ. աշխարհի առաջնության E խմբի որակավորման փուլին:
«Ղազախսանի հավաքականի ինքնաթիռը ստիպված վայրէջք է կատարել Երևան, որտեղից թռիչք էր կատարել»,-գրել է Քաիրովը,-«Պատճառը շասսին էր»:
Հիշեցնենք, որ Ա -2018-ի ընտրական փուլի հերթական խաղում Հայաստանի ազգային հավաքականը սեփական հարկի տակ 2 անպատասխան գնդակ ուղղարկեց Ղազախստանի ընտրանու դարպասը։ 73-րդ րոպեին հաշիվը բացեց Հենրիխ Մխիթարյանը, իսկ 3 րոպե անց փոխարինման մտած Արաս Օզբիլիսը կրկնապատկեց հաշիվը։ Հավելենք, որ 2-րդ խաղակեսում ղազախները մնացին 10 հոգով։ 65-րդ րոպեին պաշտպան Սերգեյ Մալին երկորրդ դեղինի արդյունքում հեռացվեց խաղադաշտից։ Հայաստանի հավաքականը E խմբում միավորների քանակը հասցրեց 6-ի։ Մրցաշարային աղյուսակը 2 միավորով եզրափակում է Ղազախստանի ընտրանին։










