Գերմանիան խոշոր հաշվով հաղթեց Ադրբեջանին


Գերմանիան խոշոր հաշվով հաղթեց Ադրբեջանին
Մարտ 26 22:11 2017

ԱԱ-2018-ի ընտրական փուլի 5-րդ տուրում Գերմանիայի հավաքականը հյուրընկալվելիս 4:1 հաշվով հաղթել է Ադրբեջանին:

Աշխարհի չեմպիոնների կազմում դուբլի հեղինակ է դարձել Անդրե Շյուրլեն, մեկական անգամ աչքի են ընկել Թոմաս Մյուլերը և Մարիո Գոմեսը: Ադրբեջանի կազմում գոլի հեղինակ է դարձել Դմիտրի Նազարովը:

Այս հաղթանակի շնորհիվ Յոահիմ Լյովի թիմը վաստակած 15 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

C խմբի մյուս խաղում Չեխիայի հավաքականը 6 անպատասխան գնդակ է ուղարկել Սան Մարինոյի դարպասը:

F խմբում Անգլիայի հավաքականը 2 անպատասխան գնդակ է ուղարկել Լիտվայի դարպասը: Անգլիացիների կազմում մեկական անգամ աչքի են ընկել Ջերմեյն Դեֆոն և Ջեյմի Վարդին:

Անգլիան վաստակած 13 միավորով միանձնյա գլխավորում է խումբը: