Ռոբերտ Քոչարյանը դատարանում ողջունեց իր աջակիցներին (տեսանյութ)


Ռոբերտ Քոչարյանը դատարանում ողջունեց  իր աջակիցներին (տեսանյութ)
Մայիս 13 14:21 2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է Մարտի 1-ի գործով նախնական դատական նիստը:Նիստին մասնակցում  է նաև ՀՀ 2-րդ նախագահ, գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը։

Երբ Քոչարյանը մտավ նիստերի դահլիճ, դահլիճում ներկաները, որոնք երկրորդ նախագահի աջակիցներն են, բացականչեցին. «Ա-զա-տու-թյուն, Ա-զա-տու-թյուն»։ Քոչարյանը հեռվից ձեռքով ողջունեց իր աջակիցներին։

Նիստն անցկացվում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում, ապակեպատ դահլիճում: