«Սպայկա»-ի տնօրեն Դավիթ Ղազարյանը ստե՞լ էր (տեսանյութ)


«Սպայկա»-ի տնօրեն Դավիթ Ղազարյանը  ստե՞լ էր (տեսանյութ)
Ապրիլ 8 14:05 2019

Այն գումարները, որ վերաբերել են Սպայկային, վճարված են, մենք չգիտենք, թե ինչու կալանավորեցին  Դավիթ Ղազարյանին: Երեք օրվա  մեջ ինչ-որ թվեր են հաշվել,մարդուն կանչել կալանավորման միջնորդությունը տպած ասել են, թե յոթ մլրդ փող ես պարտ: Այս մասին Armday.am-ի հետ զրույցում ասաց Սպայակի զարգացման գծով տնօրեն Կարեն Բաղդասարյանը:

«Որևէ հարց չի մնացել անպաասխան: Եկել  մի հաշվարկ են ներկայացրել, որը մի հոգի է կատարել երեք օրվա ընթացքում: Դավիթ Ղազարյանը  կասկածում է այս թվերին, սակայն նրան կալանավորում են առանց բացատրության»,-ասաց Կ. Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի կապակցությամբ հարուցված քրեկան գործի շրջանակներում 2019թ. ապրիլի 4-ին Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասi (առանձնապես խոշոր չափերով hարկ, տուրք կամ պարտադիր այլ վճար չվճարելը) հատկանիշներով։

Ըստ ՊԵԿ հաղորդագրության՝ «Սպայկա» ընկերությունը  պետական բյուջե չի վճարել ընկերության կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության արդյունքում առաջացած 7 036 666 312 ՀՀ դրամ մաքսատուրք եւ հարկ:

Տեսանյութը՝ այստեղ: