Ապրիլի 5-ին՝ ժամը 8-ն անց 25-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ Անդրանիկի փողոցի թիվ 90 շենքում մի տղամարդու են կրակել։
1-02 համարով ահազանգած քաղաքացին հայտնել էր նաև, որ կրակողը վնասազերծված է։ ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ նշված հասցե է մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումը։ Նախապես դեպքի վայր են հասել մոտակայքում շրջիկ ծառայություն իրականացնող պարեկային ոստիկանները։ Նրանք վնասազերծված տղամարդուն սպանության փորձ կատարելու կասկածանքով բերման են ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին։ Մայրաքաղաքում ապրող 57-ամյա Հարություն Սարգսյանին ոստիկանները ներկայացրել են տարածքային նախաքննական մարմնին, որտեղ կասկածյալը ձերբակալվել է։
Նախնական տվյալներով՝ Սարգսյանը թմբուկավոր ատրճանակով կրակել է Անդրանիկի 90 շենքում ապրող 40-ամյա մի բնակչի ուղղությամբ։ Վերջինս վնասազերծել է կրակողին։ Ոստիկանների ժամանելուց հետո հրազենային վնասվածքներ ստացած տղամարդը շտապօգնության մեքենայով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Գնդակներից մեկը դիպել է որովային, մյուսը՝ ազդրին։
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է թմբուկավոր ատրճանակ և երկու գնդակ, որոնք առգրավվել են՝ հետագա գործողությունների համար։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։
Սպանության փորձի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել։ Կատարվածի հանգամանքները քննությամբ պարզվում են։