Հարկ վճարելը պարտավորություն է, ոչ թո հայրենասիրական ակտ. ՊԵԿ-ը խիստ կլինի շոուիբիզնեսի ներկայացուցիչների հանդեպ


Հարկ վճարելը պարտավորություն է, ոչ թո հայրենասիրական ակտ. ՊԵԿ-ը խիստ կլինի շոուիբիզնեսի ներկայացուցիչների հանդեպ
Ապրիլ 5 11:01 2019

Շոուբիզնեսի ներկայացուցիչնեը հարկ կվճարեն. ՊԵԿ-ն իր որոշումը չի փոխել: Բոլոր նրանք, ովքեր  դեռ եկամուտների հաշվարկ չեն կատարել,չեն հայտարարգրել իրենց եկամուտները,այն կարող են անել մինչև ապրիլի 20-ը, հակառակ դեպքում՝ ՊԵԿ-ը կանցնի պատժելու իր մեթոդներին:Այս մասին Armday.am-ի հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

«Եկամուտների հայտարարագրման հավերջնաժամկետը ապրիլի 20-ն է, որոհետև դա տարեկան եկամտային հարկի ամփոփ հաշվետվության ներկայացման՝ օրենսդրությամբ սահմանված վերջնաժամկետն է։ Այսինքն, մեր վերջնական մոնիտորինգը և համապատասխան քայլերը կիրականացնենք ապրիլի 20-ից հետո»,-ասաց Դ. Անանյանը։

Հարցին, թե  օրենքին բարեխղճորեն մոտեցողներին մեղմ մոտեցում կզուցաբերերվի՞, նրանց հանդեպ,առավելություններ կլինե՞ն Անանյանը պատասխանեց.

«Իհարկե ոչ: Հարկ վճարելը պարտավորություն է, ոչ թո հայրենասիրական ակտ»:

Հիշեցնենք, որ Դավիթ Անանյանը հայտարարել էր, որ Հայաստանում շոուբիզնեսի աստղերը խուսափում են հարկերը վճարելուց, մասնավորապես, նրանց եկամուտների մասին ոչ մի տեղեկատվություն չկա: