Նիկոլ Փաշինյանը Գյումրի-Երևան նոր էլեկտրագնացքի առաջին ուղևորն է (տեսանյութ)


Նիկոլ Փաշինյանը Գյումրի-Երևան նոր էլեկտրագնացքի առաջին ուղևորն է (տեսանյութ)
Ապրիլ 5 06:15 2019

Այսօր՝ ապրիլի 5֊ին, Երևանի երկաթուղային կայարանից նոր ԷՊ2Դ էլեկտրագնացքի առաջին չվերթով Գյումրի մեկնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նշենք, որ նոր Երևան֊Գյումրի֊Երևան էլեկտրագնացքը կաշխատի ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին առանց բաժանիչ կանգառների։ Գնացքի երթևեկության տևողությունը 2 ժամ 10 րոպե է, տոմսի արժեքը՝ 2.500 դրամ։