Մենք հիմա օլիգարխ չունենք. ՊԵԿ նախագահ (տեսանյութ)


Մենք հիմա օլիգարխ չունենք. ՊԵԿ նախագահ (տեսանյութ)
Ապրիլ 3 16:00 2019

Առաջին երեք ամսում պետբյուջեում եկամուտների պլանը գերակատարվել է 11.4 մլրդ դրամով, իսկ ձեռնարկատիրական սուբյեկտներին վերադարձվել է 26.4 մլրդ դրամ, ինչը 7.4 մլրդ դրամով գերազանցում է նախորդ տարվա նույն ցուցանիշը։ Այս մասին  այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։

Նրա խոսքով՝  հարկային և մաքսային տուրքերը բաժանված են: 2019 թվականի առաջին 3 ամիսներին պետական բյուջե հարկային եւ մաքսային մուտքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ զգալիորեն մեծացել են: Միեւնույն ժամանակ, մոտ 10 մլրդ դրամ ԱԱՀ է վերադարձվել:

Հարցին, թե նախկին օլիգարխներից կա՞ն մարդիկ, ովքեր փոխհատուցել են պետությանը հասցված վնասը և ՊԵԿ-ը նրանց նկատմամբ ավելի մեղմ կվարվի՞, քրեական գործեր չե՞ն հարուցվի,Անանյանը պատասխանեց՝ մենք հիմա օլիգարխ չունենք:

Մանրամասները՝ տեսանյութում: