Վերջին շրջանում դոլարի փոխարժեքի աճ է նկատվում ՀՀ բանկերում: Թե ինչով է այն պայմանավորված և ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ և ինչ վիճակում է աժմ գտնվում ՀՀ տնտեսությունը ArmDay.am-ը զրուցել է տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ:
-ՀՀ բանկերում դոլարը վերջերս թանկացել է, ինչո՞վ է այն պայմանավորված:
Դոլարի փախարժեքի աճըառաջին հերթին պայմանավորված է արտահանման ծավալների նվազումով, որը նկատվում է 2019 թվականի հունվար ամսին: Այս տարվա հունվարը նախորդ տարվա հունվարի նկատմամբ արտահանումը նվազել է 15.8 տոկոսով այսինք ՀՀ տնտեսություն դոլար ավելի քիչ է մտել:
Դոլարի փոխարժեքն աճում է նաև օտարերկրյա ներդրումների նվազման արդյունքում: Այսինքն՝ դոլարի մուտք ՀՀ տնտեսություն, կնվազի, կկրճատվի և դրա արդյունքում ևս դոլարի փախարժեքը կաճի:
Դոլարի թանկացման երրորդ պատճառը կարող է լինել արտաքին պարտքի սպասարկումը: Մենք 2019 թվականի ընթացքում մոտավորապես 500-600 մլն դոլարի չափով արտաքին պարտք պետք է սպասարկենք, և բնականաբար, այն տրամադրված է դոլարով կամ եվրոյով: Դրա համար պետությունը ստիպված է լինելու տնտեսությունից դոլար ձեռքբերել, լրացուցիչ պահանջարկ ստեղծի դոլարի նկատմամբ կամ Կենտրոնական բանկի պահուսնտերից վերցնի:
-Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ դոլարի թանկացումը ՀՀ տնտեսական կյանքում:
-Դոլարի փոխարժեքի աճն, առհասարակ, կազդի ներմուծվող ապրանքների գների աճի վրա, հատկապես էներգակիրների՝ բենզինի, դիզելային վառելիքի, բնական գազի: Այս դեպքում մենք կունենանք ամբողջ տնտեսության մակարդակով գների աճման միտում:Քանի որ այս էներգակիրները բոլորը ապրանքների ինքնարժեքի մեջ հաշվարկվում են:
-Ի՞նչ կասեք ակցիզային հարկերը բարձրացնելու մտադրության հետ կապված: Ի՞նչ է սպասվում այս դեպքում:
-Հարուստներին զիջված հարկերը պետք է վճարի ողջ հասարակությունը: Կառավարությունը որոշում է կայացրել համահարթեցնել եկամտային հարկերը, այսինքն՝ հարուստները սկսելու են ավելի քիչ վճարել հարկերը, իսկ այդ դեֆիցիտը պետք է լրացնել այլ միջոցներով ,որոնցից մեկն է ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացումը, որը Կառվարությունն առաջարկել է: Ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացումը վճարում են հասարակության բոլոր անդամները:
Վիճակագրության պետական կոմիտեն հրապարակել է բեռնափոխադրումների ցուցանիշը, ըստ որի, հունվար ամսին այն նվաել է 67.8 տոկոսով:
Բեռնափադրումները սպասարկում է արտահանում և ներմուծում: Մեզ մոտ արտահանվող ապրանքները նվազել են 18.8 տոկոսով, դրան գումարած ներդրումներն են պակասել : Հայաստանում երբ ներդրումներ են կատարում դրսից ապրանքներ են բերում, քանի որ այն չկա, ինքնստինքյան, ազդել է բեռնափոխադրումների ծավալի վրա:
Ինչպիսի՞ բիզնես միջավայր ունենքն այժմ:
-Այս պահի դրությամբ ունենք բացասական բիզնես միջավայր և տնտեսվարողները հակված չեն միջին և խոշոր ներդրումային ծրագրեր իրականացնել, քանի որ կա անորոշություն, որն ավելի է խորացնում ներկայիս կառավարության մեջ բացակայող տնտեսական թիմը:
Երբ կառավարությունը հայտարարում է, որ մենք պետք է ստեղծենք պայամններ, միջավայր բիզնեսի համար, նա նույնիսկ դա չի կարողանում անել, քանի որ չունի համապատասխան տնտեսական թիմ, ովքեր կսպասարկեն: Բիզնեսմենները ստիպված են լինում շաբաթներ կամ ամիսներ շարունակ այս կամ այն թույլտվություն ստանալ: Եթե նախկինում կային որոշակի խաղի կանոններ. կոռուպցիա զանգ և այլն ապա այժմ դա չկա, բայց նոր կանոններ էլ չկան:










