Միջազգային օլիմպիական կոմիտեն որակազրկել է Յուրի Վարդանյանի որդուն


Միջազգային օլիմպիական կոմիտեն որակազրկել է Յուրի Վարդանյանի որդուն
Հունվար 13 16:23 2017

Միջազգային օլիմպիական կոմիտեն որակազրկել է հայ ծանրորդ Նորայր Վարդանյանին, ով լեգենդար Յուրի Վարդանյանի որդին է: Պարզվել է, որ 2008 թվականին Պեկինում կայացած օլիմպիական խաղերում Վարդանյանն արգելված խթանիչ է օգտագործել: Այս խաղերում Վարդանյանը զբաղեցրել էր 11-րդ հորիզոնականը: