Միջազգային «Ձայնը» երաժշտական նախագծի ռուսաստանյան տարբերակի մասնակիցներից Յուլիա Ռայները BMW մակնիշի մեքենայով մահացու վրաերթի է ենթարկել տաքսու վարորդի, այս մասին հաղորդում է lenta.ru-ն: Նշվում է,որ կինը վրաերթի է ենթարկել տղամարդուն այն պահին, երբ վերջինս դուրս էր եկել փողոցում կայանված իր մեքենայից: Հայտնի է, որ իրավախախտը դեպքից հետո հեռացել է անհայտ ուղղությամբ, իսկ տաքսու վարորդը մահացել է տեղում: Աղբյուրը հաղորդում է, որ Ռայները ձերբակալվել ու հարցաքննվել է դեպքից մոտ մեկ ժամ անց, կինը չի հերքել իր մեղքը, իսկ նրա մեքենայի վրա առկա են եղել միջադեպն ապացուցող հետքեր: Այժմ Ռայներին պայմանականորեն ազատ են արձակել՝ Մոսկվայից չբացակայելու մասին ստորագրության դիմաց:










