Ինչպես գունավորել սեռական կյանքը


Ինչպես գունավորել սեռական կյանքը
Փետրվար 11 19:47 2019

Շվեդ գիտնականները սեքսոլոգների հետ համատեղ ուսումնասիրություն են իրականացրել, որի ընթացքում ուսումնասիրել են 3 հազար զույգերի սեռական կյանքը:

Նրանք եկել են այն եզրակացության, որ երկար ժամանակ միմյանց հետ ապրող հետերոսեքսուալ զույգերի ինտիմ հարաբերությունները մեկ տարվա համատեղ կյանքից հետո ճահճի են վերածվում:

 

Զուգընկերոջ նկատմամբ հետաքրքրության կորուստն ուսումնասիրողները բացատրում են նրանով, որ սեռական կյանքն աստիճանաբար դառնում է սովորական:

 

Մասնագետներն պնդում են, որ այս ճահճից ազատվելու համար անհրաժեշտ են հետևյալ 3 գործոնները.

սեռական կյանքի «թարմացում»՝ սեքս-շոփերի արտադրանքների միջոցով, սեռական մերձեցում՝ նոր վայրերում և նոր դիրքերով, միմյանց էրոտիկ երևակայությունների իրականացում: