Գիտնականները, հնարավոր է, նոր բացատրություն են գտել այն երեւույթին, որ կանայք տղամարդկանցից ավելի երկար են ապրում: Նրանք պարզել են, որ կանանց ուղեղը ավելի երիտասարդ է:
Վաշինգտոնի համալսարանի մասնագետները պարզել են, որ կանանց ուղեղը միջինը 4 տարով ավելի երիտասարդ է, քան տղամարդկանցը:
Հետազոտությանը մասնակցել են 205 հոգի՝ 20-82 տարեկան 121 կին եւ 84 տղամարդ։ Պոզիտրոնաէմիսիոն տոմոգրաֆիայի օգնությամբ գիտնականներն ուսումնասիրել են, թե ինչպես է նրանց ուղեղը մատակարարվում գլյուկոզայով ու թթվածնով։ Ելնելով ուղեղի մետաբոլիզմի տվյալներից՝ հատուկ մշակված ալգորիթմը պետք է պարզեր փորձարկմանը մասնակցող կանանց տարիքը։
Արդյունքում պարզվել է, որ նյութափոխանակությունը կանանց ուղեղում համապատասխանում էր ավելի երիտասարդ տարիքի:
Գիտնականները պարզել են, որ կանանց ուղեղը մոտ 4 տարով ավելի երիտասարդ է, քան տղամարդկանցը, ինչի հետեւանքով էլ կանայք տղամարդկանցից ավելի երկար են ապրում:
Աղբյուր՝ Բուժ ինֆո










