Հմայիչ դերասանուհին իր Instagram-ում նոր հոլովակ է հրապարակել, որում ներկայացել է բալագույն, խորը դեկոլտեով եւ ոտքի հատվածում համարձակ բացվածքով, երեկոյան թավշյա զգետով։ Լուիզան վառ դիմահարդարմամբ է, իսկ նրա թողած մեկնաբանությունից պարզ է դառնում, որ հոլովակն արվել է շոու նկարահանումների ժամանակ։










