Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հայտնի է թանկարժեք բրենդների արտադրանքի հանդեպ տածած մեծ սիրով: Վերջերս բազմազավակ մայրը Louis Vuitton պայուսակների հավաքածու է գնել՝ դրանք նվիրելով իր քույրերի երեխաներին:
Ինչպես նշում է Daily Mail-ը, պայուսակներից յուրաքանչյուրի գինը 1100 դոլար է: Քարդաշյանը դրանք գնել է վերջերս Ճապոնիայում գտնվելու ժամանակ:
«Ես դրանք գնել եմ ընտանիքիս բոլոր մանկահասակ աղջիկների համար: Դրանք սուրբծննդյան նվերներ են՝ բերված Ճապոնիայից»,-նշել է Քարդաշյանը:
Նա հավելել է, որ մի քանի օրինակ էլ ապագա երեխաների համար է պահել:
Ավելի վաղ Քարդաշյանը խոստովանել էր, որ մայրանալուց հետո ավելի է արժևորել քույրերի ու նրանց ստեղծած ընտանիքների հետ կապը:












