Ինչպես արագ վերականգնել օրգանիզմը ամանորյա կերուխումից հետո


Ինչպես արագ վերականգնել օրգանիզմը ամանորյա կերուխումից հետո
Հունվար 3 12:55 2019

Նոր տարին մեծ սթրես է օրգանիզմի համար, բազմազան ուտեստները բավական բարդ են մարսվում օրգանիզմի կողմից։ Թե ինչպես արագ վերականգնվել ամանորյա տոներից հետո, պատմել է ռուս բժիշկ Լյուդմիլա Բաբիչը։

Նա նշել է, որ անհրաժեշտ է հաճախ բուսական թեյեր խմել, լոգանքներ ընդունել, շոգեբաղնիք այցելել։ Սակայն շոգեբաղնիքի դեպքում պետք է զգույշ լինել, եթե սրտի խնդիրներ ունեք, խուսափեք այս տարբերակից։ Բուսական թեյերից կարելի է օգտագործել դաղձով, ուրցով, երիցուկով թեյեր։

Լավ տարբերակ են նաեւ մերսումները։ Հատկապես կարեւոր են գլխի մերսումները՝ ընդունած ալկոհոլից հետո խումհարից խուսափելու համար։

Աղբյուր՝ Բուժ ինֆո