Երեւանի պետական կամերային թատրոնի դերասանուհի Լուիզա Ներսիսյանը պարբերաբար իր էջում տեղադրում է գեղեցիկ սելֆիներ, հրապուրիչ լուսանկարներ: Դերասանուհու գեղեցկության ու թարմության դեմ ժամանակը պարզապես անզոր է:
.jpg)
Դերասանուհին նոր լուսանկար է հրապարակել իր Instagram-ում: Լուսանկարում Լուիզա Ներսիսյանը ներկայացել է խորը դեկոլտեով, կարմիր զգեստով։ Հմայիչ դերասանուհու կերպարն ամբողջացնում է կարմիր շրթներկը։ Իսկ նրապարակմանը կից նա կատարել է հետեւյալ գրառումը․
«Ուռաաաա վերջապեեեես։ Երկար սպասում էինք, 1999-ից սպասում էինք։ Եկաաաաավ, ջան, ջան, ջան 2019»։
.jpg)
Իսկ ավելի վաղ դերասանուհին միկրոբլոգի իր էջում լուսանկար էր տեղադրել, որում իր էջի հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել էր նոր սանրվածքով, որը նրան շատ էր սազում։ Դերասանուհին կրում էր ուսը բաց, ալ կարմիր զգեստ։ Գայթակղիչ լուսանկարին կից սիրված դերասանուհին որեւէ մեկնաբանություն չէր թողել։










