Նախօրեին մամուլում լուրեր շրջանառվեցին, որ Մայլի Սայրուսը և Լիամ Հեմսվորթը ամուսնացել են: Նրանց հարսանեկան արարողությունը գաղտնի է եղել, և նրանք անգամ չեն հրավիրել իրենց մոտ ընկերներին: Բոլորի մոտ այնպիսի տպավորություն է, որ Սայրուսը հղի է:
«Դա բոլորի համար զարմանալի էր: Մայլին և Լիամը նույնիսկ իրենց ամենամոտ ընկերներին չեն կանչել, և ընդհանրապես վերջերս քիչ էին շփվում: Կասկածներ կան, որ նրանք պարզապես թաքցնում են, որ շուտով ծնող են դառնալու», - նշել է աղբյուրը:










