Hypebae պարբերականը հաշվել է 2018 թվականի ընթացքում «Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի-շոուի մասնակից Քիմ Քարդաշյանի կուտակած կարողության չափը։ Այս մասին գրում է «Լենտա.ռու»-ն։
Հեռուստաաստղի անձնական կոսմետիկական KKW Beauty բրենդը նրան 100 միլիոն դոլար է բերել, իսկ Kim Kardashian: Hollywood բջջային հավելվածը՝ 45 միլիոն դոլար։ Բացի այդ՝ ռեալիթի-շոում նկարահանվելու շնորհիվ 38-ամյա Քարդաշյանը վաստակել է 20 միլիոն դոլար։ Նրա ինսատգրամում յուրաքանչյուր գովազդ հասել է մեկ միլիոն դոլարի։
Տարվա ընթացքում Քարդաշյանը նաև մի քանի գործարք է կնքել անշարժ գույքի շուկայում, մասնավորապես 9 միլիոն դոլարով վաճառել է Լոս Անջելեսում գտնվող իր տունը։
Լրացուցիչ եկամտի աղբյուր է հանդիսացել նաև համաշխարհային խոշոր ընկերությունների փրոմո-տեսահոլովակներում և այլ նախագծերում մասնակցությունը։
Այսպիսով, 2018 թվականի ավարտին Քիմ Քարդաշյանը կուտակել է շուրջ 350 միլիոն դոլար։










