Ամանորին շատերն են չարաշահում ալկոհոլը, ինչի հետեւանքով հետո վատ են զգում, խումհարի մեջ են հայտնվում: Բժիշկները մի քանի խորհուրդներ են տալիս՝ նման իրավիճակից հնարավորինս խուսափելու համար: Նախ, նրանք նշում են, որ անհրաժեշտ է ամանորյա կերուխումի սկսվելուց 4 ժամ առաջ լավ սնվել:
Խումհարից խուսափելու ամենապարզ միջոցը չխմելը կամ մեկ-երկու բաժակով սահմանափակվելն է:
Եթե տրամադրված եք ալկոհոլ օգտագործելու, ապա ընտրեք մի տեսակը ու մի խառնեք ալկոհոլային խմիչքի մի քանի տեսակներ: Մի խառնեք հատիկներից պատրաստված օղին, վիսկին մրգային օղիների և խաղողից պատրաստված գինու ու կոնյակի հետ։
Մասնագետները խորհուրդ են տալիս Ամանորի գիշերը սպիտակ, չոր գինի խմել:
Սովորաբար Ամանորին շամպայն են խմում, սակայն անհրաժեշտ է կրճատել դրա օգտագործումը, այն խիստ խումհար է առաջացնում:
Ոչ մի դեպքում ալկոհոլն ու գազավորված ըմպելիքները մի խառնեք, այն ծանր հարբածություն կարող է առաջացնել: Ավելի լավ է ալկոհոլին սառույց ավելացրեք:
Խնջույքի ընթացքում դուրս մի եկեք փողոց՝ օդափոխվելու, դա կարող է կտրուկ վատացնել ձեր վիճակը: Ավելի լավ է խնջույքի հաջորդ օրը դուրս եկեք մաքուր օդի, մի փոքր զբոսնեք՝ խումհարից խուսափելու համար:










