Ռիհաննան հայտնել է՝ երբ նոր ալբոմ կթողարկի


Ռիհաննան հայտնել է՝ երբ նոր ալբոմ կթողարկի
Դեկտեմբեր 25 00:40 2018

Ամերիկյան հայտնի երգչուհի և դերասանուհի Ռիհանան իր ինստագրամյան էջում հայտնել է հաջորդ տարում նոր ալբոմի թողարկման մտադրության մասին: Երգչուհին հրապարակել է իր Fenty Beauty կոսմետիկ պարագաների ապրանքանիշի նոր հավաքածուից լուսանկար, որի մեկնաբանություններում էլ հայտնել է հաջորդ ալբոմի թողարկման մոտավոր ժամկետը: Հրապարակմանը կից մեկնաբանություններում երկրպագուներից մեկի հարցին, թե երբ կթողարկվի երգչուհու նոր ալբոմը, Ռիհաննան պատասխանել է, որ այն լույս կտեսնի 2019 թվականին: