Տրևիս Սքոթը պատմել է Քայլի Ջենների հետ հարաբերությունների մասին․ Մենք շուտով կամուսնանք


Տրևիս Սքոթը պատմել է Քայլի Ջենների հետ հարաբերությունների մասին․ Մենք շուտով կամուսնանք
Դեկտեմբեր 23 20:28 2018

26-ամյա Տրևիս Սքոթի ու 21-ամյա Քայլի Ջենների երկրպագուները սպասում են, թե երբ է զույգը, որն ունի արդեն 10 ամսական դուստր, հայտարարելու նշանադրության մասին։ Ամուսնանալու մասին խոսակցությունները վաղուց են պտտվում, իսկ նրանք պաշտոնական հայտարարություն անել չեն շտապում։

 

Տրևիսն ու Քայլին միասին են արդեն 2 տարի ու խաղաղ ընտանիքի տպավորություն են թողնում, հաճախ միմյանց անվանում են կին ու ամուսին։

 

Տրևիսը հարցազրույցում խոստովանել է, որ հասկացել է՝ հանդիպել է այն միակին, ում կողքին ցանկանում է լինել։

«Մենք շուտով կամուսնանաք։ Ինձ հարկավոր է ուժ հավաքել ու առաջարկություն անել»,-ասել է Տրևիսը։

Տրևիսը նաև նշել է, որ Քայլին բոլոր ժամանակների ամենահիանալի մայրն է իր դստեր համար։