Ես սովորական ընտանիքից եմ դուրս եկել, աշխատել, մշակել ու հասել հաջողության. Գ. Ծառուկյան (Լուսանկարներ)


Ես սովորական ընտանիքից եմ դուրս եկել, աշխատել, մշակել ու հասել հաջողության. Գ. Ծառուկյան (Լուսանկարներ)
Դեկտեմբեր 3 14:00 2018

Աժ  արտահերթ ընտրությունների  նախընտրական քարոզարշավի շրջանակում « Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդն ու նրա թիմակիցները Ապարան քաղաքում են:

ԲՀԿ առաջնորդին ապարանցիները դիմավորեցին երգ-ու պարով, աղ ու հացով: Վերջինս  հավաքվածների հետ հանդիպմանը ներկայացրեց  նախընտրական ծրագիրը:

«Մենք  տեղ առ տեղ ուսումնասիրել ենք, թե ժողովուրդը որտեղ ինչով է զբաղվել, որի համաձայն էլ կազմել ենք մեր ծրագրերը: Ապարանն աչքի է ընկել գյուղմթերքների արտադրությամբ: Պետք պայմաններ ստեղծել, գյուղատնտեսական վարկեր տրամադրել, որպեսզի մարդիկ կարողանան  անասնապահությամբ, սննդամթերքի արտադրությամբ զբաղվել և շահույթ ստանալ»,-ասաց նա:

Գագիկ Ծառուկյանը նշեց, որ ինքը սովորական ընտանիքից է  դուրս եկել, աշխատել, ստեղծել,մշակել ու հասել հաջողության:

«Մարդու հաջողությունը աշխատելու մեջ է, պետք է շատ աշխատատեղեեր ստեղծել: Ես իմ խոսքի տերն եմ, այն ինչ խոստանում եմ իրագործելու եմ, անկախ նրանից ձայն կտան, թե ոչ» ,-ասաց նա: