69-ամյա Ալլա Պուգաչովայի ու 42-ամյա Մաքսիմ Գալկինի 5-ամյա զույգերը շարունակում են ուրախացնել իրենց տաղանդով։
Վերջերս նրանք զարմացրեցին ֆրանսերենի իմացությամբ, իսկ այժմ էլ որոշել են յուրացնել նոր հմտություն՝ ռեփ կարդալ իրենց ստեղծագործությունը։
Սրա համար երեխաներին ոգեշնչել է «Лучше всех» հաղորդումներից մեկը, որը վարում է նրանց հայրը, ով էլ պատմել է Լիզայի ու Գարիի նոր հմտության մասին ինստագրամում։
Գալկինը տարածել է տեսանյութ ու գրել, որ ստեղծագործությունն իրենք են հորինել, իրենք կարդում եմ, իրենց դուր է գալիս, ամեն ինչ ռեփի ավանդույթներով։
Երեխաները ռեփով պատմում են իրենց խնդիրների մասին։ Օրինակ Գարին ասում է, որ չի կարողանում մոտոցիկլ վարել, իսկ Լիզան ասում է, որ իրեն զանգահարել է մայրն ու ասել, որ չի կարող գալ երեկոյան, որ խաղա իրենց հետ։












