Բուժումից հետո Սելենա Գոմեսը վերադարձել է իր աշխատանքին


Բուժումից հետո Սելենա Գոմեսը վերադարձել է իր աշխատանքին
Դեկտեմբեր 2 21:10 2018

Հոգեբուժական կլինիկայում բուժումից հետո Սելենա Գոմեսը վերադարձել է իր աշխատանքին ու մասնակցում է տարբեր նախագծերի: Նա նկարահանվել է Puma ապրանքանիշի նոր հավաքածուի գովազդում: Հավաքածուի ստեղծման գործում իր ներդրումն է ունեցել նաև Սելենան:

 

Գովազդային հոլովակում տարբեր աստղեր են նկարահանվել: Նրանցից յուրաքանչյուրը մեկ բառով նկարագարել է ապրանքանիշի նոր հավաքածուն: Երբ հերթը հասել է Սելենային, նա ասել է. «համարձակություն»:

 

Հոլովակի վերջում էկրաններին է հայտնվում հավաքածուի անվանումը՝ Strong Girl, որի սկզբնատառերը համընկնում են Սելենա Գոմեսի անվան հետ: