Ինչ է կատարվել, անչափ հուզիչ է…Ավետ Բարսեղյանի նամակը դստերը


Ինչ է կատարվել, անչափ հուզիչ է…Ավետ Բարսեղյանի նամակը դստերը
Նոյեմբեր 26 21:02 2018

Ավետը կարդաց այն ստեղծագործությունները, որոնք երգ չեն դառնում, բայց ընկերների վստահեցմամբ, ավելի ճիշտ են բնորոշում իրեն։ Բեմում Ավետը ստեղծել էր ստեղծագործական միջավայր։ Գրքեր, գրասեղան, լամպեր, ծխամորճ… կիսամութ, որը ստիպում է ստեղծագործել։ Բանաստեղծությունները, որոնք կկարդա, հեղինակն ընտրում էր տեղում։ Գրվածքներն ամենուր էին, ընտրում էր թուղթն ու կարդում։ Սրանք Ավետի մտքերն են, կյանքի, սիրո, ժամանակակից աշխարհի մասին։

Պատմում են, թե ինչպես է նա ընկալում աշխարհը։ Որքան է ուզում, որ մարդիկ աշխարհից դուրս գան տիեզերք, իրենց ծանոթների միջավայրից դուրս գան ու մտածեն նաև անծանոթների մասին։ Հաղորդավարը կատակ-բանաստեղծություններ էլ ունի, թե ինչպես է օրինակ, կյանքը կայք դարձել։ Ժամանակակից իրականությունը համեմելով մի քիչ հումորով՝ մարդկանց ստիպում է նայել իրենց կողքից։ Թեև Ավետը սիրում է իր պատմություններով կիսվել հանդիսատեսի հետ, այս անգամ քչախոս էր։ Ի վերջո, իր բանաստեղծությունները պատմում են ավելին, քան ինքը կարող է։ Մեկ-երկու դեպքում Ավետը նախաբան ասաց։

Երեկոյին ներկա էր Ռիտա Սարգսյանը։ Հաղորդավարն անդրադարձավ հեղափոխության օրերին և դրա ընթացքում իր հասցեին հնչած մեղադրանքներին։ Նա ասաց, որ դստերը՝ 2-ամյա Լուսեին նամակ է գրել, թե ինչու չի մասնակցել հեղափոխությանը։ Բանաստեղծության մեջ Ավետը խոսում էր այն մասին, որ ինքն դավաճան չէ և չի կարող ուրանալ մարդկանց, որոնց հետ հաց է կիսել։ Նա նաև գրել էր, որ մի անգամ դավաճանողը, միշտ կդավաճանի, դա տեսակ է։