«Armenian Power». Լոս-Անջելոսի հանցավոր խմբավորումները


«Armenian Power». Լոս-Անջելոսի հանցավոր խմբավորումները
Նոյեմբեր 26 23:25 2018

Լոս-Անջելոսում 1980-ական թթ.-ին ստեղծված «Armenian Power» խմբավորումը հիմնականում բաղկացած է Կալիֆորնիայում ապրող հայերից, ովքեր այդ թվականներին փորձել են դիմակայել ԱՄՆ-ի հարավային այդ նահանգի լատինաամերիկյան հանցավոր խմբավորումներին:

Մինչև 2011թ.-ի ձերբակալությունը, խմբավորումը բաղկացած էր 200 անդամներից: «Armenian Power»-ի կենտրոնատեղին գտնվում է Լոս-Անջելոսի մերձակայքում գտնվող Գլենդյլ քաղաքում:

Խմբավորումը զբաղվում էր դրամաշորթությամբ, զենքերի վաճառքով, ֆինանսական մախինացիաներով, ինչպես նաև սերտ կապեր է պաշտպանում մեքսիկական «ԼաԷմե» խմբավորման հետ, որը համարվում է ամենաազդեցիկներից մեկը Կալիֆորնիայում:

«Armenian Power» խմբավորումը սերտ կապեր ունի ռուսական մաֆիայի, ինչպես նաև Ռուսաստանում և Հայաստանում գտնվող «օրենքով գողերի» հետ:

 

Խմբավորմանը լուրջ հարված է հասցվել 2011թ.-ին, երբ ամերիկացի իրավապահները հատուկ գործողություն են իրականացրել հայկական խմբավորման դեմ, որը կոչվում էր «Լույսի անջատում»՝ «Operation Power Outage»:

Գործողությանը մասնակցել են հազարավոր իրավապահներ, այդ թվում Դաշնային հետախուզության վարչության աշխատակիցները:

Հատուկ գործողությունը իրականացվել է Կալիֆորնիայում, ինչպես նաև Մայամիում և Դենվերում: Ընդհանուր առմամբ, ճաղերի հետևում է հայտնվել 80 մաֆիաոզ, ևս 20-ը գտնվում են ազատության մեջ: