Չնայած նրան, որ վերջին տարիներին Ջենիֆեր Լոպեսը չի լինում Forbes-ի վարկանիշում, սակայն նրա եկամուտը տպավորիչ է: Օրերս նա 20 րոպե աշխատանքի դիմաց վաստակել է 2 միլիոն դոլար:
Լոպեսը Քաթարում Doha Festival City առևտրի կենտրոնի բացման ժամանակ նման գումար է ստացել որպես հրավիրված աստղ:
Ավելին, կազմակերպիչները ուղևորության բոլոր ծախսերը հոգացել են: DailyMail-ի տեղեկություններով, ծախսերի ընդհանուր արժեքը կազմել է 1,2 մլն դոլար:










