Կան մթերքներ, որոնց ամենօրյա օգտագործումն անչափ վտանգավոր է մարդու առողջության համար: Ահա դրանցից 4-ը, որոնք մեզանից շատերն անչափ հաճախ են օգտագործում:
Նման մթերք է կարմիր միսը՝ խոզի, գառան եւ տավարի մսերը: Իհարկե, միս օգտագործելը առողջության համար կարեւոր է, սակայն ոչ ամեն օր: Մսի խիստ հաճախակի օգտագործումը հանգեցնում է նրան, որ աղիներում մթերքը սկսում է նեխել: American Institute for Cancer Research-ի ուսումնասիրություններն էլ ցույց են տվել, որ կարմիր մսի ամենօրյա օգտագործումը զգալիորեն ավելացնում է աղիների եւ ստամոքսի քաղցկեղի առաջացման հավանականությունը:
Հայտնի, սակայն վտանգավոր սննդատեսակ է նաեւ երշիկը: Դրանում արհեստական հավելումները շատ են եւ անչափ վտանգավոր: ԱՀԿ-ի գնահատականով՝ երշիկեղենը օրգանիզմին այնքան վնաս է հասցնում, որքան ալկոհոլն ու սիգարետը:
Ամենօրյա օգտագործման ենթակա չէ նաեւ կարտոֆիլը, հատկապես՝ տապակած: Այն վնասում է ստամոքսին ու լյարդին, բարձրացնում շաքարի մակարդակն արյան մեջ:
Ամեն օր չի կարելի օգտագործել նաեւ թխվածքները՝ բլիթներ, կարկանդակներ եւ այլն: Դրանց ամենօրյա օգտագործումը հանգեցնում է քաշի ավելացման եւ շաքարային դիաբետի:
Աղբյուր՝ Բուժ ինֆո










