Մարտի 7-ին Գյումրիում տեղի ունեցավ երգչուհի Իրինա Հարությունյանի մենահամերգը՝ կանանց միջազգային տոնին ընդառաջ:
Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի լեփ- լեցուն դահլիճում հնչեցին երգչուհու հեղինակային երգերը, ինչպես նաեւ ազգագրական եւ այլ կատարումներ:
Իրինա Հարությունյանը մենահամերգի մեկնարկին ողջունելով գյումրեցիներին նախ շնորհակալություն հայտնեց ներկաներին՝ տոնական երեկոն իր հետ անցկացնելու համար, այնուհետև միամսյակի կապակցությամբ շնորհավորեց գյումրեցի կանանց և աղջիկներին՝ նվիրելով հատուկ կատարում:
Գյումրեցիներին և երգչուհուն շնորհավորելու նպատակով Երևանից ժամանել էին սիրված երգիչ- երգչուհիներ՝ Նարե Գեւորգյանը, Արմեն Հովհաննիսյանը Գեւորգ Մարտիրոսյանը, Կոդ դը Իվուարից ժամանած երգիչ Սեկուն: Միջոցառումը վարում էր հաղորդավար Հակոբ Հակոբյանը: Շոու ծրագրի պարային տրամադրությունն ապահովում էր «Էմ էյ Դենս» պարային համույթը:
Իրինա Հարությունյանի ցանկությամբ և նախաձեռնությամբ մենահամերգին ներկա էին նաև Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատության սաները:
Գյումրեցի քմահաճ հանդիսատեսի չդադարող ծափահարությունները, ջերմ ընդունելությունը ապացույցն էին այն բանի, որ համերգը սպասված էր և Գյումրին կարոտել էր ծնունդով գյումրեցի երգչուհուն: « Շնորհակալություն Գյումրի, որ տվել ես Իրինա Հարությունյան»,- եզրափակեց հաղորդավար Հակոբ Հակոբյանը:










