Երկրպագուները հազիվ են ճանաչել Բենեդիկտ Քամբերբեթչին


Երկրպագուները հազիվ են ճանաչել Բենեդիկտ Քամբերբեթչին
Նոյեմբեր 4 18:06 2018

Բենեդիկտ Քամբերբեթչը նոր ֆիլմում է նկարահանվում և կրկին հանդես է գալիս լրտեսի դերում: Այս դերի համար նա ստիպված է եղել փոխել արտաքինը: Բենեդիկտն այժմ  բեղեր ունի:

Օրերս նրան լուսանկարել են պապարացիները: Դերասանը փորձել է քողարկվել.     գլխարկ ու ակնոց է կրել և մտածել է, որ բեղերի շնորհիվ իրեն չեն ճանաչի,  սակայն նրան մատնել է իր յուրօրինակ ժպիտը:

Պապարացիները դերասանի լուսանկարը հրապարակել են համացանցում, և Քամբերբեթչի երկրպագուները ևս նրան  իր ժպիտով են  ճանաչել: