Դորտմունդի «Բորուսիայի» ղեկավարությունն ու մարզչական շտաբը թիմի հարձակվող Մարկո Ռոյսին առաջարկում է երկարաձգել պայմանագիրը, հայտնում է «Sport Bild»-ը.
Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2019 թվականի ամառը: Աղբյուրի փոխանցմամբ, Ռոյսին նաև աշխատավարձի բարձրացում են խոստանում, եթե նա համաձայնի երկարաձգել պայմանագիրը: Այս պահին նա տարեկան մոտ 10 մլն եվրո է ստանում:
Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը չի կարողացել խուսափել վնասվածքներից, և Գերմանիայի առաջնության 23 տուրի արդյունքով ընդամենը 11 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:










