Ինչ բացասական ազդեցություն են թողնում հակաբիոտիկները երեխաների վրա


Ինչ բացասական ազդեցություն են թողնում հակաբիոտիկները երեխաների վրա
Նոյեմբեր 2 00:27 2018

Մինչեւ երկու տարեկաներին հակաբիոտիկներով բուժելը մեծացնում է նրանց մոտ ճարպակալման վտանգը: Ինչքան երկար են երեխաները հակաբիոտիկներ ընդունում, ճարպակալման վտանգն ավելի է մեծանում:

Գիտնականներն ուսումնասիրել են ավելի շատ 300 հազար երեխաների տվյալներ, եւ արդյունքում պարզվել է, որ եթե մինչեւ 2 տարեկանը երեխաները հակաբիոտիկներ են ընդունում, նրանց մոտ ճարպակալման վտանգը մեծանում է 26 տոկոսով:

Մասնագետները նշում են, որ հակաբիոտիկները սպանում են ոչ միայն վնասակար, այլեւ օգտակար բակտերիաները աղիներում, մինչդեռ հենց դրանք են օգնում քաշի կարգավորմանը:

Մասնագետները կոչ են անում թե բժիշկներին, թե ծնողներին անհարկի հակաբիոտիկներ չտալ երեխաներին, քանի որ դրանք բազմաթիվ դեպքում, օրինակ, հարբուխի, մրսածության պարագայում, անօգուտ են:

Աղբյուր՝ Բուժ ինֆո