Կարտոֆիլային ձողիկներ.բաղադրատոմս


Կարտոֆիլային ձողիկներ.բաղադրատոմս
Հոկտեմբեր 30 14:36 2018

Բաղադրիչներ
կարտոֆիլ – 5 հատ
ձու – 2 հատ
պաքսիմատ – 100գր
պանիր – 100գր
ալյուր – 2-3 ճ/գդ
ձիթայուղ – 100գր
աղ – ըստ ճաշակի
պղպեղ սև – ըստ ճաշակի


Պատրաստման եղանակ
Մաքրում, լվանում, խաշում ենք կարտոֆիլը, ապա անցկացնում քերիչով կամ աղում մսաղացով: Ավելացնում ենք ձուն, աղը, սև պղպեղը, ալյուրը ու խառնում ենք ստացված զանգվածը:

Կտրատում ենք պանիրը երկար ուղանկյունիներով:

Թաց ձեռքերով կարտոֆիլային խյուսից պատրաստում ենք ձողիկներ, մեջտեղը դնում մեկական պանրի կտոր ու թաթախում պաքսիմատի մեջ: Ստացված ձողիկները տապակում ենք բոլոր կողմերից ձիթայուղի մեջ մինչև պաքսիմատի ոսկեգույն դառնալը:
Եվ մեր համեղ ձողիկները պատրաստ են:

Կարտոֆիլային ձողիկները կարելի է մատուցել և տաք, և սառը վիճակում Ձեր նախընտրած սոուսով :)