Դատարանի որոշմամբ տղամարդն իր այս քայլերի համար դատապարտվել է 20 ամսվա ազատազրկման:
Աղբյուր՝ Բուժ ինֆո

73-ամյա Ջոն Հարվին՝ Ուելսից, առանց անհրաժեշտության ավելի քան 300 անգամ շտապօգնություն է կանչել:
5 տարվա ընթացքում տղամարդը 314 անգամ շտապօգնություն է զանգել՝ առանց որեւէ առողջական խնդիր ունենալու: 149 անգամ նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ պարզել են, որ նա ոչ մի խնդիր չունի:
Մի անգամ, օրինակ, տղամարդը, ով ալկոհոլը չարաշահելու հակում ունի, զանգել է շտապօգնություն, ասել, որ սրտի նոպա ունի, սակայն երբ բժիշկները ժամանել են, տեսել են, որ նա նստած վիսկի է խմում:
Դատարանի որոշմամբ տղամարդն իր այս քայլերի համար դատապարտվել է 20 ամսվա ազատազրկման:
Աղբյուր՝ Բուժ ինֆո

