Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Ռաուլը կիսվել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի` «Բարսելոնա»-ՊՍԺ հանդիպման մասին իր կարծիքով:
Առաջին խաղում կատալոնական ակումբը ջախջախվել էր 4:0 հաշվով:
«Չեմ կարծում, թե «Բարսելոնան» կկարողանա հաղթահարել ՊՍԺ-ի արգելքը: Տանտերերը պետք է կատարյալ խաղ ցուցադրեն, իսկ ՊՍԺ-ն պետք է ցույց տա իր ամենավատ խաղը: Դրա հավանականությունը չափազանց քիչ է:
Եթե կա մի ակումբ, որը կկարողանար դուրս գալ տվյալ իրավիճակից, ապա դա «Ռեալն» է: Եթե ՊՍԺ-ն իր խաղը ցուցադրի, ապա դժվար թե «Բարսելոնան» կարողանա 4 կամ 5 գնդակ ուղարկել փարիզյան ակումբի դարպասը:
Ամեն դեպքում, «Բարսելոնան» մի փոքր հնարավորություն ունի: ՊՍԺ-ն ի զորու է հասնել մինչև եզրափակիչ: Ունայ Էմերին գերմարզիչ է: Ես հավատում եմ նրան»,- իսպանացու խոսքն է մեջբերում Le Figaro-ն:










