Մոսկվա կինոթատրոնի դիմաց «Ելք» դաշինքի հանրահավաքին ելույթ ունեցավ նաև «Հանրապետություն» կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանը, ով հայտարարեց, թե իրենց հիմնական մրցակիցն անտարբերությունն է, հուսալքությունը և կոչ արեց, որ քաղաքացիները մասնակցեն հանրային կյանքին և որոշում կայացնեն, թե ովքեր են իրենց անունից իրականացնելու իշխանությունը:
«Ապրիլի 2-ին փորձելու ենք օրենսդիր մարմին ձևավորվել, իսկ մեր ուղերձներից է, որ ԱԺ պատգամավորը իրականացնելու է ծառայություն, ժողովրդին է ծառայելու և նրանց անունից սահմանելու է խաղի կանոններ»,-հայտարարեց Զեյնալյանը:
Արտակ Զեյնալյանը նշեց, որ նախընտրական ծրագիրը դեռ վերջնական չէ և ունեն շատ գաղափարներ: «Դատարանների անկախությանը. սա կարևորագույն գործերից մեկն է, որ անելու ենք»,-ասաց նա:
Իսկ «Ելք» դաշինքի անդամ, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն էլ լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ որոշակի ճնշումներ կան գրասենյակների առումով:
Մանրամասները՝ տեսանյութում:










