Ավստրալական Ուեսթմիդսյան համալարասանի մասնագետները 15 տարի շարունակ ուսումնասիրություններ են կատարել ու պարզել, որ նիտրատներով հարուստ բանջարեղենի հաճախ օգտագործումը նվազեցնում է տեսողության խնդիրների առաջացումը: Ինչպես հաղորդում է MedicalXpress-ը, գիտափորձին մասնակցել են 49 տարեկանից բարձր ավելի քան 2 հազար հոգի:
Արդյունքում պարզվել է, որ նրանք, ովքեր օրական 100-142 միլիգրամ նիտրատներ են օգտագործում բանջարեղենի կազմում, ավելի քիչ են հակված տեսողության կորստի, քան մյուսները: Նման բանջարեղենից են կանաչեղենը, բազուկը:
Նշենք, որ տարիքի հետ տեսողական խնդիրների ի հայտ գալուն նպաստում են ծխելը, սրտանոթային հիվանդությունները, ավել քաշը եւ այլն:










