Ավստրալիայի Պերտ քաղաքի բնակիչն ավելի քան 300 հազար դոլար է ծախսել սեռափոխության վիրահատության և մի շարք այլ պրոցեդուրաների համար, հաղորդում է Daily Mail պարբերականը:
Տրանսգենդեր Քելի Սթարը, որն այժմ 46 տարեկան է, սեռափոխությունը սկսել է 16 տարեկանից: Երբ նա զգացել է, որ դժվարությամբ է կարողանում զուգընկեր գտնել, որոշել է ավելի կանացի դառնալ: «Տղամարդիկ հետաքրքրված չէին ավելի լուրջ հարաբերություններ սկսել ինձ հետ, քանի որ վախենում էին ինձ ծանոթացնել իրենց հարազատների հետ»,-ասել է Քելին:
Սթարը 127 պրոեցդուրա է իրականացրել, այդ թվում՝ կրծքի մեծացում: Նրա խոսքով՝ այս կերպ ցանկացել է ավելի սեքսուալ դառնալ:












