Տնական միջոցներ՝ դաշտանային ցիկլը կարգավորելու համար


Տնական միջոցներ՝ դաշտանային ցիկլը կարգավորելու համար
Հոկտեմբեր 23 16:40 2018

Կանանց առնվազն 30 տոկոսը բախվում է դաշտանային ցիկլի խանգարումների հետ: Ահա երեք տնական միջոց, որոնք կօգնեն հաղթահարել այս խնդիրը:

Հաճախ կոճապղպեղ օգտագործեք: Ուսումնասիրությունները պարզել են, որ այն բարենպաստ ազդեցություն է թողնում կնոջ օրգանիզմի վրա՝ կարգավորելով դաշտանային ցիկլը:

Բացի այդ, այն հանգստացնում է դաշտանային սուր ցավերը:

Դարչինը նույնպես դրական է ազդում այդ խնդրի վրա: Ջրի մեջ մի քիչ դարչին ավելացրեք ու օրվա ընթացքում խմեք այն, հատկապես՝ դաշտանի օրերին: Այս միջոցը նաեւ օգնում է ձվարանների պոլիկիստոզի դեպքում:

Եւ երրորդ միջոցը խնձորի քացախն է: Այն պետք է ջրի մեջ բացել ու խմել առավոտյան: Օրական 15 միլիգրամ քացախը, բացված ջրի մեջ, օգնում է կարգավորել դաշտանային ցիկլի խախտումները:

Աղբյուր՝ Բուժ ինֆո