Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ապաքինվել է վնասվածքից:
Հայաստանի հավաքականի ավագը թիմի հետ մեկնել է Ռուսաստան` մասնակցելու Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի` «Ռոստովի» հետ առաջին հանդիպմանը: 28-ամյա ֆուտբոլիստն ընդգրկվել է թիմի հայտացուցակում,- տեղեկացնում է «mirror»-ը:
«Ռոստով»-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղը կկայանա մարտի 9-ին:










