Լևոն Ջուլֆալակյանը Ուկրաինայում հոսպիտալացվել է


Լևոն Ջուլֆալակյանը Ուկրաինայում հոսպիտալացվել է
Մարտ 7 16:54 2017

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը հոսպիտալացվել է Ուկրաինայում: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կայքը:

Կիևի միջազգային մրցաշարի ընթացքում Լևոն Ջուլֆալակյանի մոտ սրտի խնդիրներ են առաջացել, որի հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց և այժմ բուժում է ստանում:

«Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն առողջություն և շուտափույթ ապաքինում է մաղթում անվանի մարզչին և մարզիկին»,- ասված է ՀԱՕԿ հայտարարությունում: