Գիտնականները ծերացումը դանդաղեցնող նոր միջոց են գտել


Գիտնականները ծերացումը դանդաղեցնող նոր միջոց են գտել
Հոկտեմբեր 5 00:11 2018

ԱՄՆ-ի Մինեսոտայի համալսարանի եւ Մայո Կլինիկայի գիտնականները պարզել են, որ ֆիզետին բնական նյութը, որը առկա է մի շարք մրգերում եւ բանջարեղենում, դրական ազդեցություն է թողնում առողջության եւ կյանքի տեւողության վրա։ Ինչպես նշում է EurekAlert!-ը, տարիքի հետ մարդու օրգանիզմում տեղի է ունենում բջիջների ծերացում, վնասված բջիջների կուտակում։ Իմունային համակարգը երիտասարդ տարիքում կարողանում է արագ ազատել օրգանիզմը նման բջիջներից, սակայն տարիքի հետ այդ կարողությունը թուլանում է, արդյունքում մարդ սկսում է ծերանալ։

Գիտնականները, մի շարք ուսումնասիրություններ անելով, պարզել են, որ ֆիզետինը նվազեցնում է օրգանիզմում վնասված բջիջների քանակը, ինչն էլ իր հերթին բարելավում է առողջական վիճակն ու օգնում երիտասարդ մնալ։

Այս ուսումնասիրության արդյունքները վկայում են այն մասին, որ ֆիզետինի օգնությամբ կարելի է երկարացնել մարդու կյանքի երիտասարդ ու առողջ շրջանը։

Աղբյուր՝ Բուժ ինֆո