Իտալական «Նապոլիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում Մադրիդի «Ռեալի» հետ պատասխան հանդիպման մասին, որը կկայանա մարտի 7-ին Նեապոլում:
«Ամբողջ ճնշումը «Ռեալի» վրա է: Նրանք աշխարհի չեմպիոն են, աշխարհի ամենահարուստ և ամենաուժեղ ակումբը: Այդ պատճառով նրանք պարտավոր են առաջ անցնել: Սակայն մեր երկրպագուները նույնպես աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ են: Ուստի, տեսնենք, թե ինչով այդ ամեն ինչը կավարտվի:
Հավանաբար «Ռեալն» առաջ կանցնի, քանի որ նրանք գոլի հեղինակ են դառնում 46 խաղում անընդմեջ: Կփորձենք ամեն կերպ խնդիրներ ստեղծել նրանց համար:
Միակ բանը, ինչը կարող է վախեցնել «Ռեալին»` մրցակցի աչքերում նպատակասլացություն տեսնելն է: Հույս ունեմ, որ երկրպագուները կկարողանան դա հաղորդել ֆուտբոլիստներին»,- Սարիի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:










