Սեպտեմբերի 26-ին Մոնտե Կառլոյում տեղի ունեցավ գալա-երեկո՝ նվիրված Համաշխարհային օվկիանոսի պահպանմանը։ Արքայազն Ալբերտը կազմակերպել էր բարեգործական ընդունելություն ու համերգ՝ աստղային հյուրերի մասնակցությամբ։
Կարմիր գորգին ներկայացել էին Օռլանդո Բլումն ու Քեթի Փերին՝ որպես սիրահար զույգ։
Նախկինում Քեթիին ու Օռլանդոյին հաճախ էին միասին նկարում, սակայն կարմիր գորգին միասին չէին եղել։ Քեթի Փերին ու Օռլանդո Բլումը նկարվում էին ձեռք-ձեռքի բռնած։
Մինչ համերգին մեկնելը՝ Քեթին ինստագրամի իր էջում տեսանյութ էր հրապարակել՝ նվիրված միջոցառմանը։










