Սիլիկոնե կուրծքը կարող է մի շարք առողջական խնդիրներ առաջացնել


Սիլիկոնե կուրծքը կարող է մի շարք առողջական խնդիրներ առաջացնել
Սեպտեմբեր 28 00:06 2018

Կրծքի սիլիկոնե իմպլանտներ ունեցող կանայք ավելի հակված են մի շարք հիվանդությունների, քան մյուսները։ Նման եզրահանգմամբ ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Annals of Surgery-ում։

Տեխասի համալսարանի Անդերսոնի անվան օնկոլոգիական կենտրոնի գիտնականները (University of Texas M.D. Anderson Cancer Center) ուսումնասիրել են սիլիկոնե իմպլանտների անվտանգությանը վերաբերվող բազմաթիվ աշխատություններ։ Նրանք ուսումնասիրել են նաեւ 100 հազար հոգու տվյալներ, ովքեր սիլիկոնե իմպլանտներ ունեն։

Արդյունքում պարզվել է, որ կրծքի սիլիկոնե իմպլանտ ունեցող կանայք ավելի հակված են մի շարք հիվանդությունների, որոնք են՝ աուտոիմուն հիվանդությունները՝ Շեգրենի սինդրոմը, սլկերոդերիման, ռեւմատոիդ արթրիտը։

Սիլիկոնե իմպլանտները նաեւ սերտ կապ ունեն մելանոմայի առաջացման հետ։

Ու չնայած այս ուսումնասիրություններին՝ գիտնականները պատրաստվում են էլ ավելի մասշտաբային հետազոտություն անել՝ վերջնական համոզվելու համար, որ իրենց ուսումնասիրությունների արդյունքներն իսկապես ճիշտ են։

«Անչափ կարեւոր է այս արդյունքների անաչառ վերլուծությունը։ Պետք է ունենալ հստակ ապացույցներ, որ կրծքի սիլիկոնե իմպլանտներն իսկապես կապված են այս հիվանդությունների հետ»,- ասել է բժիշկ Մարկ Ու․Կլեմենսը(Mark W. Clemens) ։

Աղբյուր՝ Բուժ ինֆո