Կարմիր քարտ՝ կարատեի հնարքի համար


Կարմիր քարտ՝ կարատեի հնարքի համար
Մարտ 5 19:25 2017

«Բաստիայի» պաշտպան Նիկոլյա Սան-Ռյուֆը կոպիտ խաղով է առանձնացել «Սենթ Էթյենի» դեմ Ֆրանսիայի առաջնության 28-րդ տուրի խաղում: 44-րդ րոպեին նա կարմիր քարտ է ստացել մրցակցին կարատեի հնարքով տապալելու համար: «Սենթ Էթյենի» խաղացողին անմիջապես դաշտից դուրս են բերել պատգարակով եւ տեղափոխել հիվանդանոց, գրում է RMC-ն:

Այդ հանդիպումն ավարտվել է 0:0 հաշվով: