3 «կարելի» և 6 «չի կարելի»` սնունդ ընդունելուց հետո


3 «կարելի» և 6 «չի կարելի»` սնունդ ընդունելուց հետո
Սեպտեմբեր 18 19:25 2018

Յուրաքանչյուրս ունի իր սովորությունները, որոնք արմատավորվել են մեր ուղեղում, սակայն դրանցից շատերը կարող են դառնալ մեր վատ ինքնազգացողության պատճառ:

Պարզվում է, մարդու առողջության վրա ազդում է ոչ միայն այն, ինչ նա ուտում է, այլ նաև այն, ինչ նա անում է դրանից հետո: Մեր մարսողական համակարգը շատ նուրբ է և դրան պետք է լրջորեն վերաբերվել: Ահա օգտակար խորհուրդներ, որոնք կազմվել են բժշկական հետազոտությունների հիման վրա:

Եվ այսպես, ինչ չի կարելի անել ուտելուց միանգամից հետո

Զբոսանք

600x580

Մեզանից շատերը համարում են, որ սնունդ ընդունելոց հետո օգտակար է դուրս գալ զբոսնելու, սակայն դա այդքան էլ այդպես չէ: Զբոսանքը ուտելուց հետո կարող է դառնալ թթվային ռեֆլյուքսի և ստամոքսային անմարսողության պատճառ: Քայլելը հիանալի միջոց է կալորիաները ծախսելու համար, սակայն բժիշկները խորհուրդ են տալիս այն անել ուտելուց 15-20 րոպե հետո:

Մրգեր

600x580

Կա կարծիք, որ մրգերը պետք է ուտել որպես աղանդեր՝ միանգամից սնունդ ընդունելուց հետո: Սակայն իրականում դա այդպես չէ: Մրգերը, որոնք ուտվում են սննուդից հետո, կպնում են սննդին և սկսում թթվել: Դա խախտում է նորմալ մարսողությունը: Ավելի լավ է մրգերն ուտել սնունդից երկու ժամ հետո:

Թեյ

600x580

Բժիշկները խորհուրդ չեն տալիս թեյ խմել ուտելուց հետո, քանի որ այն պարունակում է թթուներ, որոնք կապում են երկաթը և թույլ չեն տալիս նրան ներծծվել: Երբ խմում ենք այդ ըմպելիքը միանգամից ուտելուց հետո, մեր օրգանիզմը չի ստանում ուտեստների մեջ պարունակող երկաթը: Այդ պատճառով թեյը խմելու ամենահարմար ժամանակը ուտելուց մեկ ժամ հետո է:

Քնել

600x580

Մեզանից շատերը սիրում են պառկել քնելու անմիջապես ուտելուց հետո: Սակայն դա վնասակար սովորություն է: Պառկած դիրքում մարսողական հյութերի ոչ մեծ քանակ հետ է գալիս ստամոքսից դեպի կերակրափող: Այդ պատճառով որոշ մարդիկ այրոց են զգում, երբ ուտելուց հետո միանգամից պառկում են: Այս խնդրից խուսափելու համար պետք է պառկել ուտելուց առնվազն երկու ժամ հետո:

Լոգանքի ընդունում

600x580

Տաք ջրով լոգանքը ուժեղացնում է արյան հոսքը դեպի վերջույթներ և մարմնի ամբողջ մակերեսին: Հետևաբար արյան հոսքը ստամոքսի շրջանում ընկնում է: Ջրային ընթացակարգերը կատարեք ուտելուց կես կամ մեկ ժամ անց:

Ծխել

600x580

Ուտելուց հետո ծխելն առաջացնում է գրգռված աղիքների նշանների սինդրոմ: Այն նաև բացասական ազդեցություն է ունենում հաստ աղիքի մկանների վրա, որը պատասխանատու է մարսողության համար:

Իսկ ի՞նչ է պետք անել ուտելուց անմիջապես հետո:

Գոլ ջուր

600x580

Սնունդի ճիշտ մարսողության համար ուտելուց հետո առաջին մեկ ժամվա ընթացքում օրգանիզմն ունի էներգիայի և տաքության կարիք: Այդ պատճառով ցանկալի է հիմնական սնունդից հետո չուտել սառը ուտեստներ, օրինակ, պաղպաղակ: Ավելի լավ է խմել մի քանի կում գոլ ջուր:

Զրույց մտերիմների հետ

600x580

Արյան հոսքի ճիշտ արագության և լավ մարսողության համար խուսափեք ֆիզիկական և հոգեկան լարված գործունեությունից: Ավելի լավ է ժամանակն անցկացրեք մտերիմների հետ հաճելի զրույցի վրա, առանց վեճերի և կռիվների:

Ազատ հագուստ

600x580

Գաստրոէզոֆագեալային ռեֆլյուքսային հիվանդությունից խուսափելու համար մի հագեք նեղ շորեր և ձիգ գոտիներ, որոնք սեղմում են ստամոքսը: